News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գենետիկ ինժեներիայի զարգացումը թույլ կտա ապագայում ստեղծել գերբանականություն ունեցող մարդկանց:

Մարդու ինտելեկտուալ հնարավորությունները հնարավոր է հարյուր անգամ ավելացնել, եթե որոշակի գենետիկ ձեւափոխություններ իրականացվեն: Ամեն դեպքում դրանում համոզված է Միչիգան նահանգի համալսարանի պորֆեսոր Սթիվեն Հսուն: Այդ մասին նրա գիտական վերլուծությունները հրապարակված են «ArXiv e-prints» ամսագրում:

Հսուն համոզված է, որ փոխելով ժառանգականության կառույցի մեկ միավորը, հնարավոր է կտրուկ ավելացնել մարդու ինտելեկտուալ հնարավորությունները, հաղորդում է «Informig»-ը:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ինտելեկտի հետ են կապված ավելի քան 10000 գեներ, որոնց փոփոխությունը հնարավորություն կտա մարդու IQ-ի մակարդակը միջինից 100 անգամ բարձրացնել:

Ամերիկացի գիտնականի միտքը շարունակում է Օքսֆորդում մարդկության ինստիտուտի տնօրեն Նիք Բոսթրը: Նա հայտարարում է, որ ապագայում հնարավոր կլինի էմբրիոնին ցանկալի քանակության գեն հատկացնել:

Ծնողների լավագույն գեների եւ ինքնատիպ գեների խառնուրդը կօգնի երեխաներին գերընդունակություններով օժտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ