Եգիպտոսի նախագահ Ագդել ֆաթահ աս-Սիսին մեղադրել է օտար ուժերին՝ Սինայում ահաբեկչական հարձակմանն առնչություն ունենալու մեջ:
«Ահաբեկչությունը կատարվել է դրսի աջակցությամբ, որն ուղղված է եգիպտացիների կամքը եւ մեր պետությունը կոտրելուն: Հիմա Եգիպտոսը դիմակայում է դավադրությանը եւ պատերազմում իր գոյության համար»,-հայտարարել է նա ազգին ուղղված իր ուղերձում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աբդել Ֆաթահ աս-Սիսին խոստացել է մի շարք խիստ միջոցներ ձեռնարկել՝ ահաբեկչության դեմ պայքարում, առաջին հերթին, Գազայի հատվածի հետ սահմանին:
Առաջին քայլը դարձել է «Ռաֆահ» անցակեի փակումը Գազայի հատվածի հետ սահմանին: