News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի մոտ 2.5 մլն քաղաքացի հոկտեմբերի 26-ին նախագահ եւ խորհրդարան է ընտրում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում է աղբյուրը, նախագահի պաշտոնի համար 7 թեկնածու կպայքարի: Առաջատարներ են համարվում Ուրուգվայի նախկին նախագահ 74-ամյա Տաբարե Վասկեսն ու աջ Ազգային կուսակցության առաջ քաշած թեկնածու, պետության նախկին ղեկավարի որդի 41-ամյա Լուիս Լակալյե Պոուն: Երրորդ տեղում  աջ ցենտրիստական «Կոլորադո» կուսակցության թեկնածու, սենատոր եւ նախկին դիկտատորի 54-ամյա որդի Պեդրո Բորդաբերին:

Հասարակական կարծիքի հետազոտությունը նշում է, որ նախագահի ոչ մի թեկնածու չի կարողանա ձայների բացարձակ մեծամասնություն ապահովել՝ 50 տոկոս գումարած 1 ձայն: Աղբյուրը նշում է, որ կանխատեսումները վկայում են այն մասին, որ երկրորդ փուլում աջ ուժերի ներկայացուցիչ Լուիս Լակալկե Պոուն կարող է 47 տոկոս ձայն հավաքել, իսկ իշխող ձախ դաշինքի առաջնորդ Տաբարե Վասկեսը՝ 46 տոկոս:

Երկրի նախագահից ու փոխնախագահից բացի՝ քաղաքացիներն ամբողջովին կթարմացնեն խորհրդարանի ստորին եւ վերին պալատները՝ ընտրելով ներկայացուցիչների պալատի 99 պատգամավորի եւ 30 սենատորի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ