News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինացիները հոկտեմբերի 26-ին ընտրում են 8-րդ գումարման Գերագույն Ռադա: Այդ մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:

Այս տարի, ինչպես նշում է աղբյուրը, Ուկրաիանայի 4,6 մլն ընտրողները չեն կարողանալու քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Ուկրաինայի արեւելքում ռուսական ագրեսիայի եւ ռազմական գործողությունների հետեւանքով»: Ղրիմի բնակիչներն ու Դոնբասի ժամանակավոր բնակիչները քվեարկելու են կուսակցության օգտին ըստ գտնվելու վայրի:

Ուկրաինական լրատվամիջոցների համաձայն՝ երկրում գործում է ավելի քան 32 հազար ընտրատեղամաս, 112-ը բաց են ուկրաինացիների համար աշխարհւ 72 երկրում: Ընդ որում, պատգամավորների 50 տոկոսն ընտրվում է ըստ կուսակցական ցուցակների եւ 50 տոկոսն ըստ միամանդատ շրջանների: 225 մանդատներին հավակնում են 3114 թեկնածուներ 29 կուսակցություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ