News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ցանցային տեխնոլոգիաները մակերես են հանել մարդկային անհատականության ոչ միայն լավագույն, այլ նաեւ ամենից զզվելի հատկանիշները: Համացանցը վերածվել է վիճաբանությունների եւ տրոլինգի հարթակի: Այս մասին գրում է MK-London-ը՝ վկայակոչելով BBC Business Daily-ին WWW-ի հիմնադիր, HTTP-ի եւ HTML լեզվի ստեղծող Թիմ Բերներս-Լիի տված հարցազրույցը:

«Ինձ համար «սարդոստայնը» մարդկային էներգիայի հսկայական կուտակում է, եւ բռնապետական ռեժիմների դեմ ցանցի միջոցով կազմակերպված բողոքների օրինակով տեսնում ենք, որ համացանցն ավելին է, քան պարզապես տեղեկատվության փոխանակման ալիք: Ես հույս ունեի, որ համաշխարհային սարդոստայնը մարդկանց միջեւ գլոբալ փոխգործակցության եւ փոխըմբռնման գործիք կդառնա, կօգնի քանդել բազմաթիվ պատնեշներ, բայց, ինչպես պարզվեց, այն միայն նպաստել է աշխարհում հայացքների ռադիկալ բեւեռացմանը եւ բարձրացրել է ատելության մակարդակը՝ փոխարենը նպաստելու միմյանց հանդեպ համակրանքին, սիրուն եւ ջերմությանը»,- գիտնականի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ