News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նրանց, ովքեր չեն ցանկանում սմարթֆոնից կախվածության մեջ ընկնել, շուկան այլընտրանք է առաջարկում՝ NoPhone: Այս մասին գրում է Direct Press-ը:

Նոր հեռախոսը սմարթֆոնի տեսքն ունի, բայց դրա գործառույթները՝ ոչ: Մասնավորապես, NoPhone-ը չունի էկրան, կոճակներ, Wi-Fi, չի կարող է զանգեր կատարել եւ հաղորդագրություներ ուղարկել: Այն նաեւ մարտկոցի լիցքավորում եւ հաշվի վերալիցքավորում չի պահանջում: Սակայն NoPhone-ի օգնությամբ կարելի է որակյալ սելֆիներ կատարել: Դրա համար հեղինակները հատուկ հայելու կտոր են նախատեսել, որը սոսնձվում է սարքին:

Սմարթֆոնի նմանակը կոչված է իջեցնել բջջայինի կախվածությունից վնասված մարդկային անհանգստության կամ նոմոֆոբիայի մակարդակը: Նման վախ ունեցող մարդը սարսափում է իր սմարթֆոնից բաժանվելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ