News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Անբան Հուռին» մուլտֆիլմի սկիզբը, որը YouTube-ում 700.000-ից ավելի դիտում է արձանագրել, շարունակելու եւ ավարտին հասցնելու նպատակով դրամահավաք է սկսվել Indiegogo միջազգային հարթակում:

Այս առթիվ «Անբան Հուռին» մուլտֆիլմի ստեղծագործական խումբը հանդես է եկել հաղորդագրությամբ որտեղ նշում է.

«Այցելելով հետեւյալ կայք՝ յուրաքանչյուրը կարող է իր օգնությունը բերել մուլտֆիլմի ստեղծմանը՝ սկսած խորհրդանշական 1 դոլարից:

«Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տեւական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտն էր»,-ասում է մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանը՝ խնդրելով բոլորին, հնարավորությունների սահմաններում, աջակցել նախագծի կայացմանը:

Ներկայացնում ենք «Անբան Հուռին» մուլտֆիլմի առաջին հատվածը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ