News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ճապոնական ընկերության բջջային «Sony Mobile» ստորաբաժանումը կարող է դադարեցնել տարվա ընթացքում մի քանի ֆլագմանի թողարկումը եւ անցնել «տարեկան մեկ ֆլագման» շրջափուլի: Այդ մասին հաղորդում է «DigiTimes» պորտալը՝ վկայակոչելով սարքերի մատակարարների շրջանում առկա աղբյուրին:

«Մեկ ֆլագմանի» շրջափուլի անցնելը թույլ կտա «Sony»-ն ավելի շատ ռեսուրսներ ծախսել մեկ սմարթֆոնի մշակման համար: Նման հաճախականությամբ նոր մոդելների թողարկման կողմնակից են նաեւ սմարթֆոնների մյուս արտադրողները՝ «Apple»-ը, «HTC»-ը եւ «Samsung»-ը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Վերջին երկու տարում «Sony»-ն 4 ֆլագմանյան սմարթֆոն է թողարկել՝ «Xperia Z», «Z1», «Z2» եւ «Z3»: Բացի այդ, որպեսզի 2015թ.-ին նման միայն մեկ սմարթֆոն թողարկվի, ընկերությունը դանդաղեցնում է նոր բջջային պրոցեսորների մշակման տեմպերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ