«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետո հաջորդ հանրահավաքի անցկացման օրը չհայտարարվեց։ Այն հայտնի չէ նաեւ այսօր՝ հանրահավաքից չորս օր անց։ Երեկ մեր թղթակցի այն հարցին, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը պատասխանել է. «Օրը դեռ որոշված չէ»։ Հանրահավաքի օրը պետք է որոշվի եռյակի համատեղ նիստում, բայց այդ նիստի անցկացման օրը եւս հայտնի չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում