Հոկտեմբերի 27-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մարիան Յուրեչկայի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թեհանդիպման ժամանակ քննարկվեցին գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ անտառաբուծության եւ անտառապահության, անասնապահության եւ ագրարային կրթության ոլորտներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքները ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ:
Չեխական կողմը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել այդ երկրի ընկերությունների կողմից Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունը: