News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը՝ Երեւան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի բացման մասին:

Նրա խոսքով՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը անմիջապես արձագանքել է եւ հանդիպումներ են տեղի ունեցել ԱԳՆ-ի եւ Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների միջեւ:

«Կարող եմ հստակ ասել, որ իշխանության պաշտոնական մարմինները հայտարարել են, որ ուղիղ չվերթի թույլտվություն ոչ ոք չի տվել: Ինչ վերաբերում է տեղեկություններին, դա կարող է հերթական տեղեկատվական գրոհը լինել»,-ամփոփել է դեսպանը:

Նա հիշեցրել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ համաձայնագրերի համաձայն, բոլոր չվերթները Ուկրաինայից Հայաստան եւ հակառակը, պետք է համաձայնեցվեն միայն պաշտոնական մակարդակում՝ դիվանագիտական ուղիներով: «Իսկ մամուլում շատ բան են գրում»,-ասել է Կուխտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ