News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մարզպետների մեջ կան «գողականներ», որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հոկտեմբերի 29-ին 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ քննարկմանը ներկա չեն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին եւ դոկտորներին (Տարոն Մարգարյանը եւ Սուրեն Խաչատրյանը գիտական կոչումներ են ստացել-խմբ.) այլեւս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը: Նույն մարդիկ արդեն երեք տարի խորհրդարան չեն ներկայանում: Կարող է մեզ մոտ արդեն ա՞յլ կարգեր են, եւ  «գողական» մարզպետները կարող են անել՝ ինչ ցանկանում են: Հավանաբար, նրանք ավելի կարեւոր գործեր ունեն, որ մեզ իրենց տեսնելու պատվին չեն արժանացնում: Ես նույնպես գործեր ունեմ, սակայն ես դրանք թողել եմ եւ եկել: Դե այդ դեպքում, ձեր թույլտվությամբ, ես կվերադառնամ իմ գործերին: Ստիպված եմ լքել ձեզ: Մաղթում եմ  արգասաբեր աշխատանք», - հայտարարել է Փաշինյանը եւ լքել նիստերի դահլիճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ