News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն հայտնի են «Բաց Խաղ 2014» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները:

Հոկտեմբերի 26-ին ավարտվեց «Բաց Խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման չորրորդ առաջնությունը: Այս տարի «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հենրիկ Հակոբյանի ներկայացրած «Choppy Fish» խաղը: Շուտով այն հասանելի կլինի շուկայում, իսկ մինչ այդ՝ այս անվանակարգի հատուկ մրցանակի շրջանակներում Հենրիկը կմասնակցի տեսախաղերի ոլորտում կազմակերպվող աշխարհի առաջատար Casual Connect համաժողովին, որն այս տարի կանցկացվի Բելգրադում, եւ կներկայացնի իր խաղը Indie Prize մրցույթ-ցուցադրությանը: «Choppy Fish» խաղը հաղթող է ճանաչվել նաեւ «Լավագույն Game Play» անվանակարգում՝ արժանանալով 200,000 դրամ դրամական պարգեւի:

Orange-ի կողմից սահմանված հատուկ մրցանակը հանձնվեց IpricoT թիմին՝ «Angry Virus Run» խաղի համար: Խաղի հեղինակ Հարություն Ամիրխանյանն այժմ կունենա Ֆրանսիայում Orange Խմբի հավելվածների ստեղծման ստորաբաժանումներից մեկում 3 ամիս ժամկետով վարձատրվող վերապատրաստում անցնելու բացառիկ հնարավորություն:

«Լավագույն դիզայն» անվանակարգում հաղթող ճանաչվեց Ժենյա Կարապետյանը` իր գունագեղ «Paint In» խաղով: Նշված անվանակարգի համար սահմանված մրցանակը կազմել է 200,000 դրամ:

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգեւը շնորհվեց «Good Job» թիմին՝ «Lazy Monkeys» խաղի համար:

Արմեն Մովսիսյանի հեղինակած «Little Leo» խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D լուծում» անվանակարգում: Հեղինակն արժանացավ 250,000 դրամ դրամական պարգեւի:

«Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում 200,000 դրամ դրամական պարգեւը շնորհվեց Վազգեն Հովհաննիսյանին՝ «Rockin&Rollin» խաղի համար:

«Բաց Խաղ» առաջնության ցուցահանդեսի այցելուները նաեւ հնարավորություն ունեցան խրախուսելու մրցույթի մասնակիցներին՝ քվեարկելով իրենց նախընտրած խաղի օգտին: «Ժողովրդական մրցանակ» անվանակարգի հաղթող ճանաչվեց AVAZ թիմն իր «Skydream» խաղով, որն իրենից ներկայացնում էր ինքնաթիռի թռիչքի սիմուլյատոր: Խաղի հեղինակներն արժանացան 50,000 դրամ դրամական պարգեւի:

Մնացած անվանակարգերում հաղթողներ չընտրվեցին ժյուրիի կողմից, սակայն, առաջնության անցկացման պայմանների համաձայն՝ առավել հետաքրքիր լուծումների հեղինակներն արժանացան խրախուսական մրցանակների: Ժյուրիի կողմից խրախուսական մրցանակներ հանձնվեցին AVAZ թիմին՝ «Skydream» խաղով,  Conto թիմին` «White Light» (70,000 դրամ), Monopoly Time թիմին` «Monopoly Time» (70,000 դրամ), Գագիկ Խաչատրյանին` «Zdefendor» (60,000 դրամ) եւ «Շողեր» թիմի` «ScaryMazeBegins» (SMB) (30,000 դրամ) խաղերի համար:      

Այս տարի առաջնությունը նշանավորվեց մասնակիցների լայն աշխարհագրությամբ. առաջնության երեւանաբնակ մասնակիցներին այս տարի նաեւ միացել էին մասնակիցներ Լոռու, Արարատի եւ Արմավիրի մարզերից՝ ներկայացնելու իրենց հեղինակած խաղերը, մասնակցելու մրցույթին, սովորելու նոր նախագծերի վրա աշխատելու, ինչպես նաեւ գործընկերների եւ պոտենցիալ ներդրողների հետ հաղորդակցվելու հմտություններ:

Հիշեցնենք, որ «Բաց Խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման առաջնությունն անցկացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Օրանժ Արմենիա ընկերության կողմից 2011թ.-ից ի վեր: Որպես գլխավոր հովանավոր՝ այս տարի նախաձեռնությանը միացել է նաեւ «SoftConstruct» ընկերությունը: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնեսի նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ եւ խրախուսել երիտասարդներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ