News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում լրագրող Քլեր Գատինուայի՝ ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված հոդվածը:

«Երդվյալ թշմանիները՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, հանկարծ «ընկերներ» են դարձել: Գրեթե: «Քանի դեռ չէր հիշատակվում Լեռնային Ղարաբաղի թեման, «նրանք շատ մտերիմ էին», «համախոհներ»,- դեռեւս զարմացած՝ ասում է ֆրանսիացի դիվանագետը: «Մենք տեսնում էինք, թե նրանք ինչպես էին զրուցում եւ միմյանց հետ դու-ով խոսում»:

Ո՞վ է պատասխանատու այս հրաշքի համար: Հնարավոր է՝ Ֆրանսուա Օլանդը: Հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի ընթացքում նրանց Ելիսեյան պալատում հյուրընկալած Ֆրանսիայի նախագահը փորձում էր բազմազան դարձնել քննարկման թեմաները, որպեսզի Սարգսյանն ու Ալիեւը չկենտրոնանան միայն կոնֆլիկտային այդ տարածքի ուղղությամբ: «Նրանք իրենց հաշիվ էին տալիս, որ ընդհանուր մարտահրավերներ ունեն, որ նույն խնդիրներին են բախվում»,- ասաց դիվանագետը:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ այս ամառվանից «եղանակը վատ է»: Խրամատային պատերազմի մթնոլորտը վերածնվեց, եւ տասնյակ զոհեր արձանագրվեցին: Օլանդի խորհրդականներն ուրախ են երկուշաբթի ձեռք բերած արդյունքի առիթով: «Մենք լավ գործ արեցինք»,- հավաստեց նախագահի մերջավորներից մեկը: «Արդյունքը», սակայն, չնչին է: Հայաստանն ու Ադրբեջանը բզկտող հակամարտության լուծումը չի երեւում՝ բացի 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում երկխոսությունը շարունակելու մասին խոստումից:

Այդ դեպքում ի՞նչ: Եթե Փարիզը հիացած է, ապա այն պատճառով, որ նախագահներին միմյանց հետ խոսելու հնարավորություն ընձեռեց: Հնարավոր է՝ նաեւ այն պատճառով, որ առաջ մղեց Լեյլա Յունուսի գործը. մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ, ով ամուսնու հետ Ադրբեջանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով: «Ալիեւը պարտավորություն ստանձնեց»,- ասաց պետության ղեկավարի մերձավոր շրջապատի աղբյուրը:

Սակայն նախագահի շրջապատը գոհ է նաեւ Ֆրանսիայի դիրքերի ամրապնդման առիթով այդ տարածքներում, որը Ռուսաստանի ազդեցության տակ է, եւ որը Եվրոպայի հետ մերձեցման ցանկություն ունի: Կարգախոսն այսպիսին է. «Ամենից առաջ՝ նրանց չստիպել ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ»: «Խոսքը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին չէ: Մենք չենք ցանկանում ծուղակն ընկնել»,- հավելեց դիվանագետը:

Արդյո՞ք դա Ուկրաինայի հարցում Եվրոպայի սխալների մասին չէ: Որոշների կարծիքով՝ հենց Եվրամիության դիրքորոշումը, որն Ուկրաինային հրահրեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման միջոցով մերձենալ Հին աշխարհին, զայրացրեց Վլադիմիր Պուտինին: Ֆրանսիան, որը պետք է մինչեւ ամսվա վերջը որոշի, իր «Միստրալ» նավերն ուղարկի, թե՝ ոչ, կհոգա՞, արդյոք, Մոսկվային չբարկացնելու մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ