News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործը:

«Արցախպրեսի» փոխանցմամբ, հոկտեմբերի 29-ին կայացած նիստին Ասկերովը հայտարարել է, որ «չի իմացել, որ ապօրինաբար է հատում սահմանը, եւ միայն հիմա է գիտակցում իր սխալը»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի տարածք այցելելով, նա վատ նպատակներ չի ունեցել, այլ միայն «այցելել է մոր գերեզմանը»:

Հարցին, որ տեղանքին քաջատեղյակ լինելով, նրանք ինչու  են Քարվաճառ տանող ճանապարհից իրենց հետ վերցրել անչափահաս Սմբատ Ցականյանին, Ասկերովը հայտարարեց, որ ճանապարհին ծանոթ է միայն անտառների եւ լեռների միջով: Ընդ որում, Ասկերովը ժխտում է Սմբատ Ցականյանի սպանությանը իր մասնակցությունը՝ մեղքը բարդելով ոչնչացված անդամ Հասան Հասանովի վրա:

Գործակալության թղթակցի հետ զրույցի ժամանակ սպանված Սմբատ Ցականյանի հայրը՝ Մեխակ Ցականյանը հայտարարել է, որ միայն ցանկանում է, որպեսզի յուրաքանչյուրը համապատասխան պատիժ ստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ