News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ոչ մեծ քաղաքներում որպես հարսանեկան նվեր սկսել են միմյանց բջջային հեռախոս նվիրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Փոքր եւ միջին քաղաքներում հարսանեկան նվերների շարքում առաջատարը, իհարկե, բջջային հեռախոսներն են: Դրանց հետեւում են ամուսնական մատանիները»,- Համգյոն-Պուկնո նահանգի բնակիչներից մեկի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նման նահանգներում բջջային հեռախոսի առկայությունը երիտասարդների շրջանում դարձել է հասարակության մեջ լավ դիրք ունենալու խորհրդանիշ, իսկ չամուսնացած կանայք հազվադեպ կարող են իրենց թույլ տալ բջջային ունենալ:

Սովորական բջջային հեռախոսը Հյուսիսային Կորեայում 200-300 դոլար արժե, իսկ տեղական արտադրության սմարթֆոնը՝ շուրջ 400 դոլար: Հյուսիսկորեացի աշխատավորի միջին ամսական աշխատավարձը շուրջ 3 հազար վոն է (23 դոլար): Այդպիսով, բջջային հեռախոս Հյուսիսային Կորեայում կարող են գնել միջին դասից բարձր ընտանիքների երիտասարդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ