News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայկական ծագմամբ շվեյցարացի միլիոնատեր Վարդան Սրմաքեշի «Տեկնոսերտ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանում զտարկման գործարան ստեղծել: Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կենտրոնական բանկում իրենց մտադրության շուրջ հուշագիր են ստորագրել ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանն ու ընկերության խորհրդի ղեկավար Վարդան Սրմաքեշը:

Ստորագրության ժամանակ ներկա են գտնվել Հայաստանում Շվեյցարիայի եւ Լիբանանի դեսպաններ Լուկաս Հասսերն ու Ժան Մակարոնը:

Հուշագիրը նախատեսում է Հայաստանում ոսկու եւ արծաթի զտարկման եւ 999,9  հարգի ստանդարտացված բանկային ձուլկատորների ձուլման գործարանի ստեղծում, որը կվաճառվի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում:

Franck Muller ժամային արդյունաբերության ընկերությունը ղեկավարող Վարդան Սրմաքեշը Շվեյցարիայի 300 ամենահարուստ մարդկանց թվում է: Bilan շվեյցարական պարբերականի գնահատմամբ, նրա ունեցվածքը գնահատվում է մոտ 100 մլն շվեյցարական ֆրանկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ