News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը աղմկահարույց հայտարարություն էր արել նիստերի դահլիճից, սակայն հետո հայտարարել է, թե կատակել է: 

Պատգամավորը ԱԺ նիստում հայտարարել էր, թե Ազգային ժողովի միջանցքների տեսախցիկները անհարմարություններ են ստեղծում, հատկապես զուգարանների մոտ տեղադրվածները: Նա նաեւ հայտնել էր, թե ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը վերջերս նույնիսկ որոշել է մի թեթեւ նկատողություն տալ իր ենթականերից մեկին, ինչու է թե նա հաճախակի է զուգարան մտնում:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ՕԵկ-ական պատգամավորի հայտարարությունը, ասաց. «Ազգային ժողովի աշխատակազմը Հովհաննես Մարգարյանից փորձել է պարզել, թե որ աշխատակցի մասին է խոսքը, սակայն Հովհաննես Մարգարյանն ասել է, որ կատակել է: Ինչ վերաբերում է տեսախցիկների առկայությանը, ապա դրանք նախատեսված են անվտանգության նկատառումներով, որեւէ մեկը չի հետեւում տեսախցիկների մոնիտորներին: Մոնիտորներ նույնիսկ չկան միացված: Տեսախցիկները որոշակի ժամանակահատված ձայնագրում են, ինչն էլ բացառիկ դեպքերում, անվտանգությունից ելնելով հնարավոր է որոշակի հատվածի դիտում իրականացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ