Google-ի նախկին աշխատակից Մունավաթ Սալմանը փորձել է հաղորդակցվել «Իսլամական պետության» զինյալների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Times of India-ին:
30-ամյա Մունավաթը ձերբակալվել է Հնդկաստանում: «Սա թերեւս առաջին դեպքն է, երբ ինժեներ-ծրագրավորողը ներգրավվել է գլոբալ ահաբեկչական կազմակերպության մեջ», - աղբյուրը մեջբերում է ոստիկանության սպաներից մեկի հայտարարությունը:
Աղբյուրը հիշեցնում է ինժեներ-ծրագրավորող Սալմանը Google India-ից ազատվել էր կես տարի առաջ: Դրանից ի վեր վերջինս սկսել է ուսումնասիրել Al Isabha վեբ-պլատֆորմը, որտեղ իրականացում է Ալ-Քաիդա եւ ԻՊ-ի շարքերում երիտասարդների ընտրությունը: