News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սինգապուրի Գերագույն դատարանը վճռել է, որ տղամարդկանց միջեւ սեքսի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս մասին գրում է Associated Press գործակալությունը:

Դատարանի որոշումը պատասխանն է Սինգապուրից նույնասեռական զույգի միջնորդությանը, որով պահանջում էին չեղյալ հայտարարել այդ նորմը: Նրանց կարծիքով, նույնասեռականների միջեւ սեռական հարաբերությունների համար քրեական պատասխանատվության սահմանումն իրենց սահմանադրական իրավունքի խախտում է:

Գեյ-մերսողին 2010 թվականին ձերբակալել էին՝ հասարակական զուգարանում տղամարդու հետ օրալ սեքսով զբաղվելու համար: Նույնասեռական հայցորդները ինտիմ հարաբերություններ ունեն արդեն 15 տարի:

Ըստ Lenta.ru-ի, տղամարդկանց միջեւ սեռական հարաբերությունների արգելքի խախտումը Սինգապուրում պատժվում է մինչեւ երկու տարի ազատազրկմամբ, սակայն լեսբուհիների սեքսը սինգապուրյան օրենսդրությունը չի արգելում: Որոշ իրավապաշտպանների կարծիքով՝ դա անարդար է եւ «խտրականություն է հանուն խտրականության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ