News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ռեսուրսներով ամենեւին էլ չի զիջում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս մասին հոկտեմբերի 29-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Կարո՞ղ է, արդյոք, իր ռեսուրսների օգնութամբ ԲՀԿ-ն իշխանության հետ պայքարում որեւէ բանի հասնել: Այս մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ ռեսուրսներ ունի նաեւ քաղաքական այժմյան մեծամասնությունը, ընդ որում՝ ամենեւին էլ ոչ պակաս, եթե չասենք ավելին:

Հարցին, ո՞ւմ է համեմատում, բոլորին բոլորի հետ, թե՞ ԲՀԿ-ի առաջնորդ Ծառուկյանի, Հարությունյանը ժպտալով պատասխանեց. «Ես խոսում եմ բոլորի մասին: Բայց մեր քաղաքական համակարգում ռեսուրսները դեռեւս որոշիչ դեր չեն կատարում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ