News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գազի վերաբերյալ պայմանագիրը չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը չհամաձայնեցնեն ֆինանսական երաշխիքները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերը, որն այդ մասին հայտարարել է  Բրյուսելում ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ կայացած եռակողմ բանակցությունների առաջին փուլի ավարտին:

Աղբյուրը նշում է, որ գազի հարցի վերաբերյալ բանակցություններում ստորագրման են պատրաստել երեք փաստաթուղթ, որոնցից երկուսը՝ արձանագրություն: «Այսօր բանակցություններն ավարտվեցին նրանով, որ կողմերը դադար են վերցնում բանակցություններում, սակայն հանդիպումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ուկրաինան եւ Եվրահանձնաժողովը համաձայնության հասնեն այս երկկողմ արձանագրության շուրջ», - Միլլերի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

«Եթե նման պայմանավորվածություն ձեռք չբերվի, ապա վաղը բանակցություններ չեն լինի եւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի: Այն ամենն, ինչ վերաբերում է մեր փաստաթղթերին, որտեղ ռուսական կողմը՝ «Գազպրոմը» մի կողմն է, այսօրվա դրությամբ բոլոր հարցերը համաձայնեցված են», - նշել է նա:

ՏԱՍՍ-ը նշում է, որ հոկտեմբերի 29-ի բանակցությունները շարունակվել են նաեւ հոկտեմբերի 30-ի գիշերը եւ տեւել ավելի քան 12 ժամ, բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերի 30-ի երեկոյան:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ