News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 43 ռուբլու ցուցանիշը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:  
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի ժամանակով 22:35-ին բորսայի ռուսական հարթակում  մեկ դոլարի դիմաց 43,23 ռուբլով գործարքներ են կատարվել:

Ռուբլին շարունակում է արժեզրկվել համաշխարհային արժույթների նկատմամբ, բորսայի երեք օրվա ընթացքում երկարժութային զամբյուղը 47-ից հասել է 48 ռուբլու: Դա նշանակում է, որ հոկտեմբերի սկզբից ԿԲ-ն լողացող միջանցքի սահմանները տեղաշարժել է  ավելի քան 3,6 ռուբլով:

Ըստ գործակալության հաշվարկների՝  հոկտեմբերին ԿԲ-ի կողմից արժույթի համախառն վաճառքը կազմել է 25,2 մլրդ դոլար:

Ըստ ԿԲ-ի՝ ամսվա սկզբից մինչեւ հոկտեմբերի 27-ը ինտերվենցիաները կազմել են 21,04 մլրդ դոլար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ