Հատուկ ռոբոտների ստեղծումը եւ աստերոիդների ավելի ակտիվ յուրացումը գիտնականներին կօգնի մոտենալ Մարսին արդեն XXI դարակեսին, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մոլորակաբան Ռիչարդ Բինզելին, ով այդ մասին գրել է Nature ամսագրում:
Ամերիկացի մոլորակաբանը քննադատել է ՆԱՍԱ-ի ծրագրերը՝ Մարս թռչելու համար հեռավոր աստերոիդը գրավելու վերաբերյալ: Գործակալությունը պատրաստվում է այն օգտագործել որպես միջանկյալ կայան՝ Մարս տիեզերագնացներ ուղարկելու համար: Բինզելն առաջարկել է գրավել ոչ թե հեռավոր աստերոիդը, այլ մերձավորը՝ որպես ավելի հեշտ հասանելի:
Գիտնականն առաջարկում է ուշադրություն դարձնել ավելի հեռանկարային օբյեկտների վրա, ինչպես նաեւ գնահատել Երկրին աստերոիդի բախման հետ կապված ռիսկերը: