News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ամերիկուհին թաքնված տեսախցիկով նկարահանել է Նյու Յորքում իր 10-ժամյա զբոսանքը, որի ընթացքում նա 108 անգամ «ոտնձգությունների» է ենթարկվել՝ սուլոցի, ռեպլիկների եւ ծանոթանալու առաջարկի տեսքով: Տվյալ տեսագրության հրապարակումից հետո, ըստ «Ռոսբալտի», ամերիկուհին սկսել է իր հասցեին բռնաբարության վերաբերյալ սպառնալիքներ ստանալ:

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է ջինսով եւ համեստ շապիկով երիտասարդ կինը զբոսնում Նյու Յորքի փողոցներով, իսկ բազմաթիվ տղամարդիկ փորձում են գրավել նրա ուշադրությունը: Մեկ օրում հոլովակն ունեցել է ավելի քան  1 միլիոն դիտում: Աղբյուրը նշում է, որ դրանից հետո տեսագրության հեղինակը սկսել է իր հասցեին վիրավորանքներ եւ սեռական  բնույթի սպառնալիքներ ստանալ: 

Գործակալությունը նշում է, որ զբոսանքը կազմակերպել էր ամերիկյան Hollaback կազմակերպությունը, որը պայքարում է փողոցներում կանանց նկատմամբ ոտնձգությունների դեմ: «Բռնության սպառնալիքները ցույց են տալիս, որ մենք զգայուն թեմայիի ենք անդրադարձել: Այժմ մենք ցանկանում ենք, որպեսզի նյույորքցիները գիտակցեն, որ դրանում ոչ մի լավ բան չկա, եւ որ դրա դեմ պետք է պայքարել», - Hollaback-ի տնօրեն Էմիլի Մեյի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ