News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը չի ընդունում իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ համաձայն չեն մեղադրական եզրակացության հետ, որտեղ նշված է, թե Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը սեռական բնույթի հայհոյանքներ են տվել Գոռ Առաքելյանին եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ

«Նախաքննական մարմինը մի բան պետք է գրեր եւ գրել է: Իմ պաշտպանյալը չի հայհոյել եւ ծեծի չի ենթարկել Գոռ Առաքելյանին: Ինչ վերաբերվում է ապացույցներին, ապա մենք դրանք կներկայացնենք դատաքննության ընթացքում, հանդես կգանք համապատասխան միջնորդություններով: Ներսես Մելքոնյանի դիրքորոշումն է այդպիսին, որ մինչեւ դատաքննություն ոչինչ չհայտարարենք»,- ասաց Վարդուհի Էլբակյանը:

Նրա խոսքով՝ դատական նիստի օրն առաջիկա 10-15 օրվա ընթացքում հայտնի կլինի: Մեր հարցին, թե լարված կանցնի դատաքննության ընթացքը, առավել եւս երեք մեղադրյալներն էլ տարբեր կերպ են ներկայացնում կատարվածը, փաստաբանը պատասխանեց. «Չի բացառվում: Ամեն դեպքում իմ պաշտպանյալը ցուցմունք չի տվել այս ընթացքում, ոչ մեկին չի ամբաստանել, ինքը որոշել է լռել»:

Նշենք, որ գործը քննվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերիկ Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերիկ Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերիկ Հովհաննիսյանը։ Գործով նախաքննությունն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ