News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զոհված զինվորների ընտանիքի անդամներին տրամադրվող վճարումները կբարձրացվեն: «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովվածության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունը հավանության է արժանացել կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 30-ի նիստին:

Ի տարբերություն գործող կարգի՝ զոհված զինվորների ընտանիքի անդամները պարգեւավճարի իրավունք կստանան, անկախ նրանից՝ աշխատում են, թե ոչ: Վճարումները կբարձրացվեն. Այլ պետություններում զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար  պարգեւավճարը կկազմի ամսական 17 հազար դրամ՝ նախկին 11 600 դրամի փոխարեն: Այդ խմբի մեջ մոտ 2400 մարդ է մտնում:

Հայաստանի պաշտպանության, ինչպես նաեւ ծառայության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների մեծահասակ անդամները կաստանան 31 հազար դրամ՝ նախկին 21 հազարի փոխարեն, իսկ երեխաները՝ 38 հազար դրամ: Այս խմբի մեջ մոտ 3900 մարդ է մտնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ