Ղազախստանի սահմանապահ ծառայության պետին մեղադրել են կաշառակերության եւ կազմակերպված հանցախումբ հիմնելու մեջ, հայտնում է «Մատրիցա» կայքը՝ վկայակոչելով զինվորական դատարանի մամուլի ծառայությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 29-ին Ղազախստանի դատարանը քննարկել է Նուրլան Ջուլամանովի նկատմամբ խափանման միջոցի հարցը: Դատարանը վճռել է որպես խափանման միջոց ընտրել կալանքը՝ մինչեւ դեկտեմբերի 27-ը: Ժամկետը կարող է երկարացվել: Ներկայումս անհրաժեշտ օպերատիվ-քննչական միջոցառումներ են կատարվում:
Նուրլան Ջուլամանովը Ղազախստանի սահմանապահ ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2013-ի հունվարից: Նա նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ է աշխատել: