News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիում հոկտեմբերի 29-ի երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքով հարուցվել է քրեական գործ:

NEWS.am-ին Հայաստանի Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գորխը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանության) հատկանիշներով: Գործի շրջանակներում առայժմ մեղադրյալներ չկան:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի բնակության վայր հանդիսացող տնակում 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, կազմակերպվել է խնջույք, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ առերեւույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է Արտյոմ Ադանալյանին կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վնասվածք, որի հետեւանքով Արտյոմ Ադանալյանը մահացել է: 

Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են մի շարք նմուշներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

Նշենք, որ դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են մեկնել Գյումրիի շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները, որոնց սպանված երիտասարդի հարազատները ծեծի են ենթարկել, վնասել մեքենան

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 29-ին ժամը 22.15-ին հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից իրենց մոտ են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ