News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կարիքավոր քաղաքացիներին այցելելու համար սոցիալական աշխատողներին հաստատագրված փոխհատուցումներ կվճարվեն: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կառավարության նիստին: Այսպես, սոցիալական ծառայության տարածքային բաժնի սահմաններում քաղաքացուն այցելելու համար (տուն, հիվանդանով, կամ բանտ) սոցիալական ծառայողը կստանա 200-ական դրամ, իսկ բնակավայրի սահմաններից դուրս՝ 500-ական դրամ: Նույն գումարներն են սահմանվել նաեւ աշխատաշուկայի մոնիթորինգի նպատակով գործատուներին այցելությունների համար:

Այցի նպատակները չեն փոխվել. սոցիալական աջակցության մեջ պահանջմունքի սահմանում, բժշկա-սոցիալական փորձաքննություն՝ հաշմանդամության որոշման կամ աշխատունակության կորստի համար:

Որոշումն ընդունվել է՝ պայմանավորված զբաղվածության խթանման նպատակով սոցիալական քաղաքականության ակտիվացմամբ. Այսպես, 2014թ. այդ նպատակով 5 հազար մարդկանց աշխատանքի տեղավորելու համար գործատուներին 1800 այցելություն է կազմակերպվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ