News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե դրանք ներառում են մի քանի ուղղություններ. բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացում, ամառվանից դեռեւսանավարտ մնացած  արտաքին ջրթափ խողովակների, ինչպես նաեւ հարթ եւ թեք տանիքների նորոգում, շքամուտքերի հարկաբաժինների ապակեպատում, մուտքերի դռների տեղադրում:

Գործընթացը հիմնականում իրականացվում է համատիրությունների ուժերով: Զուգահեռաբար վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում հատուկ տեխնիկայի կարգաբերման ուղղությամբ: Ձմեռային ամիսներին օգտագործվող շուրջ 180 միավոր մեքենամեխանիզմների անխափան աշխատանքն ապահովելու համար ձեռք կբերվեն անվադողեր, մարտկոցներ եւ այլ բաղադրիչներ, ինչպես նաեւ ձմեռային արտահագուստ`սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների  համար:

Մոտ օրերս կապահովվի նաեւ տեխնիկական աղի եւ շլաքային ավազի անհրաժեշտ խմբաքանակը, սակայն ըստ տեղումների հաճախականությունից, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համալրումներ կլինեն: Երեւանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին ձմռան ամիսներին անխափան երթեւեկության ապահովման նպատակով ամառային անվադողերը փոխարինել ձմեռայիններով: Այս օրերին նաեւ տնտեսվարող սուբյեկտների հերթական ծանուցումներն են ուղարկվում`Երեւանի ավագանու որոշումը հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին նաեւ ձնամաքրման աշխատանքները պատշաճ ապահովելու վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ