News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հրաժարական տալու որեւէ հիմք չունի եւ չի էլ պատրաստվում դա անել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց անձամբ ռեկտորը:

«Թող հույս չունենան, որ ես հրաժարական կտամ: Երկարաժամկետ լուրջ ծրագիր ենք իրականացնելու` համալսարանը տարածաշրջանում լավագույն ինժեներական բուհը դարձնելու համար: Բացի դրանից` մենք ամեն ինչ անելու ենք, որ առաջիկա հինգ տարիներին մենք դառնանք աշխարհի լավագույն 300 համալսարաններից մեկը մեր բնագավառում»,- ասաց Թոքմաջյանը:

Ռեկտորի խոսքով` իրենց համալսարանում տիրում է առողջ, գործնական մթնոլորտ, իսկ բնականոն ընթացքը խանգարող աշխատակիցները սակավաթիվ են:

Նշենք, որ սեքս սկանդալից հետո մամուլում շատ է շրջանառվում, որ ռեկտորը պատրաստվում է հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին համացանցում էին հայտնվել ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի  ֆեյսբուքյան էջի անձնական ինտիմ նամակագրությունը: Ռեկտորը հայտարարել էր, որ իր էջը կոտրել են, նա հաղորդում էր ներկայացրել ոստիկանությունում, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ