News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երկրի` առանցքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ), արտակարգ իրավիճակներում տեղեկատվության եւ տվյալների անվտանգության կառավարման, ինչպես նաեւ պետական կարեւորագույն ենթակառուցվածքների անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրվել է դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր՝ սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի (ՍՊԿ) անխափան էլեկտրասնուցման նպատակով: Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության սերվերային տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման նպատակով: ՍՊԿ-ի ստեղծումն ուղղված է ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության ապահովմանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղակայված ՍՊԿ-ն ստեղծվել է խաղաղ ժամանակաշրջանում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ պատերազմական ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ կազմակերպման, առանցքային տեղեկատվու¬թյան հուսալի պահպանման, արդյունավետ ու անվտանգ կիրառման, ինչպես նաեւ պետական մարմինների պահուստային տեղեկատվական համակարգերի կենտրոնացման եւ դրանց շահագործման բարելավման նպատակով:

Որակի, արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ լարում ապահովող, գեներատորը կարող է արտադրել ժամում 360 կՎտ հզորության էլեկտրաէներգիա:

«Թե՛ պետական, թե՛ կոմերցիոն ենթակառուցվածքների համար առաջնային կարեւորության հարց է ճգնաժամային իրավիճակների կանխարգելման եւ դրանց հակազդման ու կառավարման համակարգերի լիարժեք պատրաստվածությունը: Դա նաեւ ենթադրում է անհարժեշտ սարքավորումների առկայություն: Այդ սարքավորումները կարեւոր նշանակություն կարող են ունենալ հատկապես մեր երկրի համար՝ հաշվի առնելով առկա վտանգները: Այդ է պատճառը, որ բարձրակարգ սարքավորումներ կիրառող ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդպիսի մեկ սարքավորում էլ տրամադրել է ԱԻՆ-ին՝ ճգնաժամային իրավիճակներում ենթակառուցվածքների աշխատանքի անխափան ապահովման նպատակով: Մենք ջանք չենք խնայում ճգնաժամային իրավիճակների կառավարման եւ կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում պետությանն օժանդակելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում (ֆոտո)
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով...
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ