Հոկտեմբերի 28-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Սպիտակի բաժին էր դիմել 1958 թ. ծնված Վարդգես Ա.-ն եւ հաղորդում տվել, որ իր տան բակում կայանված «Տ-75» մակնիշի տրակտորից քանդել եւ գողացել են էլեկտրական գեներատորը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1984 թ. ծնված Եղիշե Մ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին եւ խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: