Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, 1963 թ. ծնված Սաթիկ Հ.-ն բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի մեկփողանի ակոսավոր հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակի նմանվող 2 նռնակ, լուսաձայնային նռնակ, նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ եւ տարբեր տրամաչափի 504 փամփուշտ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: