News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է մնում: Այս մասին ԱԺ-ում հոկտեմբերի 30-ին 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է  արտգործնախարարի տեղակալ  Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը-ԵՄ հարաբերությունները շարունակում են զարգանալ: «Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցել «Արեւելյան գործընկերության» ծրագրերին: Մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով: Կողմերը համաձայնության են եկել նոր հարաբերությունների իրավական հիմքների առնչությամբ: Առաջիկայում նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերություններում տնտեսական բաղադրիչների հարցով, դրանից հետո  կսկսվեն քաղաքական խորհրդակցություններ՝ համագործակցության նոր ուղղության ձեւավորման  շուրջ», - ասել է Քոչարյանը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման եւ ամրապնդման մեջ, եւ երկիրը գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը ԵՄ-ի հետ հակասությունները բացառելու համար՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ: «Մենք պետք է նշենք այն բնագավառները, որտեղ կարող ենք ազատ գործել՝ առեւտրի  առումով», - նշել է Շավարշ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ