News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Վարչապետը կարեւորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը եւ խորացումը:

Երկուստեք հաջողված եւ արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ բարձր է գնահատվել ծավալված համագործակցությունը: Միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքից եւ իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ շարունակելու աջակցությունն այդ ուղղությամբ:

Հաջորդիվ ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության հետագա ընթացքը: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ մի շարք առանցքային ոլորտներում նախաձեռնած ծրագրերը, որոնք հնարավորություն կտան բարելավել գործարար միջավայրը, օտարերկրյա ներդրումներ ներգրավել եւ տնտեսական աճ ապահովել: Ջոն Հեֆերնը հույս է հայտնել, որ մեր երկրի տնտեսության զարգացման տեմպը կպահպանվի եւ ողջունել այդ նպատակով տարվող քաղաքականությունը: Դեսպան Հեֆերնը բարձր է գնահատել համայնքների զարգացման, կառավարման թափանցիկության եւ հաշվետվողականության ապահովման, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ վերահաստատել ԱՄՆ-ը պատրաստակամությունը՝ շարունակելու օժանդակել գործադիրին բարեփոխումների իրագործման գործում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ