News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

100 տարի առաջ օգոստոսին եվրոպական պետությունները պատերազմ հայտարարեցին միմյանց՝ հուսալով, որ այն կավարտվի մինչեւ Սուրբ ծննդյան տոները, սակայն այն 16 միլիոն հոգու կյանք խլեց: Այսօր պատերազմի մասնակից եվրոպական երկրների ձեռքբերումը ներկայիս Եվրամիությունն է, միություն, որը ծնվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, եւ հիմա իրենից ներկայացնում է խաղաղության գոտի:

Երեւանում Բրիտանական եւ Գերմանիայի դեսպանատները Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով՝ հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 5-ը համատեղ խորհրդանշական միջոցառումներ են անցկացնելու:

Առաջին միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին, ժամը 14:00-ին Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցում:

ՄԹ դեսպան Քեթի Լիչը եւ Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը Բայրոնի դպրոցի եւ գյումրու գերմաներենի ուղղվածությամբ թիվ 3 եւ 25 դպրոցների աշակերտների հետ միասին կտնկեն արհեստական կարմիր կակաչներ, որոնք Բրիտանիայում խորհրդանշում են առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը: Դեսպանները աշակերտների հետ զրույց կունենան պատերազմի, քաղած դասերի եւ Եվրոպական երկրների այսօրվա հարաբերությունների մասին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ