News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այս տարվա ինն ամիսներին մտավոր սեփականության ոլորտում կատարված տասնչորս հանցագործություն է գրանցվել, որոնք բացահայտվել են: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության 5-րդ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վարդերեսյանը:

Նրա խոսքով, մտավոր սեփականության տարբեր տեսակներ կան, սակայն ոստիկանությունում ավելի հաճախ դիմում-բողոքներ են ստացվում ապրանքային եւ արդյունաբերական նշանների, արտոնագրերի ու հեղինակային իրավունքի խախտումների վերաբերյալ:

Մտավոր սեփականության ոլորտին առնչվող հանցագործությունների վերաբերյալ քրեական օրենսգրքի հոդվածները երեքն են. 158 հոդվածը պատիժ է սահմանում հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, 159-ը՝ արտոնագրային իրավունքը խախտելու, 197-ը՝ ապրանքային նշանն ապօրինի օգտագործելու համար:

Ըստ Վարդերեսյանի, մեր երկրում ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերն ընդունված են, եւ օրենսդրությունն ընդհանուր առմամբ կարգավորում է մտավոր սեփականություն հանդիսացող օբյեկտների ստեղծման եւ օգտագործման հետ կապված հասարակական հարաբերությունները: Սակայն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոլորտը լիարժեք պաշտպանված չէ. մտավոր սեփականություն հանդիսացող դաշտի շատ ոլորտներում, օրինակ, չեն պահպանվում հեղինակային իրավունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ