News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետեւանքով կոչնչանան Կարմիր գրքում գրանցված մի շարք  կենդանիներ եւ բույսեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարեց «Համահայկական բանպահպանական ճակատի» անդամ Լեւոն Գալստյանը, որը մի քանի տասնյակ ակտիվիստների հետ բողոքի ակցիա էր անցկացնում«Հայաթ Փլեյս» հյուրանոցի մոտ՝ բոյկոտելով այնտեղ միջազգային փորձագետների մասնակցությամբ ընթացող Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ քննարկումը։

«Ամուլսարի շահագործումը հասարակության կողմից աջակցություն չի վայելում։ 2011թ. Ջերմուկում հանքի շահագործման շուրջ քննարկումն ավարտվեց «Գեոթիմի» աշխատակիցների միջեւ վիճաբանությամբ, 3 տարի անց Գնդեվազ գյուղում հասարակական լսումները մեկնարկեցին սկանդալով. գյուղի բնակիչները Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա կազմակերպեցին եւ գյուղապետին մեղադրեցին անձնական շահագրգռվածության մեջ։ Ամուլսարի հանքի շահագործումը պարզապես ոչնչացման եզրին կկանգնեցի Կարմիր գրքում գրանցված մի շարք բույսերի եւ կենդանիների»,- ասաց Լեւոն Գալստյանը՝ նշելով, որ հանքի շահագործման դեպքում Ջերմուկ քաղաքը կդադարի լինել առողջարանային գոտի։

Նշենք, որ ակցիայի «Հայաթ Փլեյս» հյուրանոցի մոտ բնապահպանական ակտիվիստների եւ եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումից հետո ակտիվիստներն այդպես էլ չկարողացան մասնակցել միջազգային փորձագետների մասնակցությամբ Ամուլսարի հանքի շահագործման շուրջ քննարկումներին։ Ակտիվիստները հյուրանոցի բակից վանկարկում էին «ամոթ», «ազգի դավաճաններ», «անողնաշարներ»՝ մասնակիցներին կոչ անելով չմասնակցել նման խայտառակ քնարկումների, իսկ իշխանություններին կոչ անելով դադարեցնել նոր հանքերի շահագործումը Հայաստանում։ Ակցիայի մասնակիցները հյուրանոցի բակում կարդացին քննարկման մասնակիցներին ուղղված ուղերձը եւ հեռացան։

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը, որի հիմնադիրը կանադական Lidian International ընկերությունն է: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում մոտ 40 տոննա ոսկու պաշար կա, այն պաշարներով Հայաստանում զիջում է միայն Սոթքի հանքավայրին:

Տպել
Ամենաշատ