News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Կանադա այցի շրջանակներում «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը» խորագրով դասախոսություն է կարդացել  Օտտավայի Քարլթոն համալսարանում, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը, ինչպես նաեւ անդրադարձել անկախության տարիների ընթացքում ԼՂՀ ունեցած ձեռքբերումներին եւ առկա մարտահրավերներին:

Դասախոսությանը ներկա են գտնվել Քարլտոնի եւ Օտտավայի համալսարանների ուսանողներ եւ Օտտավայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հոկտեմբերի 29-ին Կարեն Միրզոյանը Կանադայի խորհրդարանում հանդիպել է Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության եւ Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։

Նույն օրը Կարեն Միրզոյանը Կանադայում ՀՀ դեսպանատանը հանդիպել է Օտտավայի հայ համայնքի ղեկավարների եւ համայնքային կազմակերպությունների անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները եւ պատասխանել ներկաների հարցերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ