News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են իրենց ղազախ գործընկերների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը նշել է, որ անհրաժեշտ է խթանել երկկողմ համագործակցությունը, նպաստել համագործակցության զարգացմանը մշակույթի, կրթության, տնտեսության եւ այլ ոլորտներում: Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամները, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ պատրաստ են աջակցելու Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացներին, հատկապես օրենսդրության նույնականացման հետ կապված հարցերում:

Հանդիպման ընթացքում որոշակիացվել են համագործակցության հետագա ուղղությունները: ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ Ստեփան Մարգարյանը եւ Տիգրան Ուրիխանյանը, կարեւորելով միջխորհրդարանական կապերի խորացումը, նշել են, որ պետք է սերտացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր բնագավառներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղազախստանի հայկական համայնքի խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ