News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը անարդար է համարում աշխատող մայրերի նպաստը նվազեցնելով՝ նպաստ ապահովել չաշխատող մայրերին: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում:

«Իմ տեսակետը հայտնի է եղել դեռեւս 2010 թվականին, երբ ընդունեցի նախարարությունը, արդեն այն ժամանակ նման նախագիծ կար ԱԺ-ում, բայց քննարկումների, նաեւ լայն հասարակական շերտի հետ քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ ոչ թե աշխատողների նպաստի չափը պետք է կտրել, այլ հակառակը՝ պետք է խթանիչ միջոցներ ստեղծել, որ մարդիկ լիարժեք փոխհատուցում ստանան: Ես հիմա նույն կարծիքին եմ»,-ասել է նախկին նախարարը:

Վերջինս շեշտել է, որ «Ժամանակավոր անաշխատունակության մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների փաթեթն ունի դրական ու բացասական կողմեր: Դրականը չաշխատող հղիներին նպաստ սահմանելն է, իսկ բացասականը, որ այն աշխատողների հաշվին է լինելու:

Ըստ Արթուր Գրիգորյանի փոխհատուցում ստանալու նպատակով հղի վիճակում աշխատանքի ընդունելու արատավոր երեւույթը կարելի է լուծել հենց այստեղ վերահսկողություն կատարելով, որի արդյունքում կտնտեսվեն բյուջեի միջոցները. «Կառավարման համակարգը պետք է բոլոր միջոցները ներդնի, ճիշտ վարչարարությամբ արմատախիլ անի այդ արատավոր երեւույթը, ոչ թե պատժի՝ փոխհատուցման չափը նվազեցնելով: Ես գտնում եմ՝ դա անարդար քայլ է, բազում վարչական լծակներ ու իրավական գործընթացներ կան, որոնց կիրառելու դեպքում խնդիրը կլուծվի առանց նման փոփոխությունների: ժամանակին ավելի մեծ էր չափը, որի դեմ պայքարը շոշափելի արդյունք տվեց»:

Նշենք, որ օրենքի դեմ բողոքողները դժգոհում են նաեւ ստաժի հետ կապված փոփոխությունից, երբ փոխհատուցման չափը հաշվարկվում է ոչ թե արձակուրդ ամբողջ աշխատանքային ստաժը հաշվի առնելով, այլ կոնկրետ տվյալ աշխատատեղի: «Ես գտնում եմ, որ չի կարելի այդ մեթոդով լավ բան անեն չաշխատողների համար: Ես դեռ շատ մանրամասն չեմ հասցրել ուսումնասիրել այս նախագիծը, մի քանի օր է, որ վերադարձել եմ, բայց ընդհանուր պատկերը պարզ է, իհարկե ստաժի հետ կապված սահմանափակումները եւս սխալ են: Սա խելամիտ չէ, իսկ հղիների բողոքն արդարացի է»:

Տպել
Ամենաշատ