News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չինական Lenovo ընկերությունն ավարտել է Google-ից Motorola Mobility սմարթֆոնների արտադրության բիզնեսը ձեռք բերելու՝ 2.91 մլրդ դոլար արժողությամբ գործարքը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Lenovo-ի պաշտոնական հաղորդագրությունը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Lenovo-ն 1.41 մլրդ վճարել է գործարքի ավարտի պահին, իսկ մնացած 1.5 մլրդ դոլարը վճարելու է երեք տարվա ընթացքում:

Ըստ համաձայնության պայմանների, Lenovo-ն ձեռք է բերում Motorola ապրանքանիշը, Motorola սմարթֆոնների մոդելային շարքը, այդ թվում՝ Moto X-ը, Moto G-ն, Moto E-ն, DROID սմարթֆոնները, ինչպես նաեւ Motorola ապրանքանիշի ներքո մշակված ծրագրերն ու արտադրանքի զարգացման նախագծերը (ներառյալ Moto 360 սմարթ-ժամացույցները): Google-ն իր հերթին կպահպանի Motorola Mobility պատենտային պորտֆելը:

Սպասվում է, որ այդ գործարքի շնորհիվ Lenovo-ն կդառնա սմարթֆոն արտադրող աշխարհի խոշորագույն երրորդ ընկերությունը, իսկ Motorola-ն կլինի Lenovo-ի դուստր ձեռնարկությունը: Ferra կայքի փոխանցմամբ՝ Motorola Mobility-ի բոլոր 3.500 աշխատակիցները, այդ թվում նրա ղեկավար Ռիք Օստերլոն, կպահպանեն աշխատատեղերը:

Հիշեցնենք, որ երկու ընկերությունների միջեւ ձեռք բերված համաձայնության մասին առաջին անգամ հայտնի դարձավ այս տարվա հունվարին: 2011 թվականին Google-ը Motorola Mobility-ն բաժնետերերից ձեռք բերեց 12.5 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ