Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյուտեր Էթինգերը լավատեսորեն է գնահատում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ձմեռային գազային պլանով փաստաթղթերի ստորագրման շանսերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես բավական լավատես եմ»,-ասել է Էթինգերը՝ Եվրահանձնաժողովում այդ հարցով եռակողմ բանակցությունների հերթական փուլից առաջ:
Ավելի վաղ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը նշել էր, որ գազի մատակարարման շուրջ եռակողմ բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերի 30-ի երեկոյան: