News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախկինում դատապարտյալների նկատմամբ պետք չէ լրացուցիչ արգելքներ կիրառել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ներկայացնելով կառավարության դիրքորոշումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ:

Փոստանջյանն առաջարկել է նախկինում դատապարտվածներին արգելել ցանկացած պետական պաշտոն զբաղեցնել՝ քաղաքական կամ քաղաքացիական:

Ինչպես նշել է Մանուկյանը, Հայաստանի քրեական օրենսգիրքը ենթադրում է դատվածության մարման ինստիտուտ, որը հանում է բոլոր իրավական հետեւանքները:

Իսկ գործող օրենսդրությամբ արդեն նախատեսված են սահմանափակումներ դատական ու քննչական մարմիններում պաշտոններ (դատավորներ, դատախազներ,քննչական կոմիտեի, ՀՔԾ-ի, ոստիկանության, ՀՔԾ-ների, ինչպես նաեւ ԱԱԾ աշխատակիցներ) զբաղեցնելու առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ