News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել` Ուկրաինա ձմեռային ամիսներին ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: 

Եվրահանձնաժողովի հեռացող նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, որը ներկա է եղել Բրյուսելում ստորագրման արարողությանը, հայտարարել է. «Այժմ եվրոպացիները առանց ջեռուցման չեն մնա»:

Բանակցություններն ընդհատվել են վաղ առավոտյան, երբ Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ԵՄ-ից պահանջել են Ուկրաինայի համար ֆինանսական ավելի մեծ երաշխիքներ` գազի վճարման առնչությամբ: Բանակցությունները վերսկսվել են եւ ավարտվել երեկոյան: 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նշել է, որ  Կիեւը պատրաստ է մարել պարտքերը` համաձայնագրից անմիջապես հետո: 

Ըստ նրա` 1.45 մլրդ դոլարը պետք է անհապաղ վճարել,  1.65 մլրդ դոլարը` հետո:

Իր հերթին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պետք է աշխատել կանխավճարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ