News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է ամենավտանգավոր հանցագործներից մեկին` Էրիկ Ֆրեյնին, որը կազմակերպել էր հարձակում ոստիկանների վրա, կրակել մեկ ոստիկանի եւ վիրավորել մյուսին, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով տեղի իշխանությունները:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք կալանավորել ենք Էրիկ Ֆրեյնին: Հավելյալ տեղեկությունն ավելի ուշ կտրամադրվի», - ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Աղբյուրը նշում է, որ Ֆրեյնին մի քանի ամիս որոնել են ոստիկանության հազարավոր ներկայացուցիչներ: Նրա որոնումներն սկսվել էին, երբ վերջինս 2014 թ. սեպտեմբերին հարձակվել էր ոստիկանների վրա, սպանել նրանցից մեկին եւ ծանր վիրավորել մյուսին: 

Ֆրեյնը ԱՄՆ ՀԴԲ-ի կողմից ընդգրկվել էր երկրի փախուստի մեջ գտնվող ամենավտանգավոր տասը հանցագործների ցանկում:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ