News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան», - այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն:
Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. «Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետեւ առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի»: Աղաբաբյանը կարծում է, որ եռյակը, ներկայացնելով այդ առաջարկները, պատրաստվում է 2017-18-ի ընտրություններին: Հարցին, թե մինչեւ ո՞ւր կհասնի շարժումը, նա պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի հասնի, Օպերայից դուրս էլ չի գա»: Իսկ մյուս հարցին, թե հավատո՞ւմ է շարժման հաղթանակին, ՀՀԿ-ականը հարցով պատասխանեց. «Իսկ դուք հավատո՞ւմ եք»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ