Հայաստանի ԱԻՆ-ում,այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի 12-րդ կմ-ում այրվում է «Երազ» մակնիշի ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.46-ին, մարվել՝ 00.58-ին: Ամբողջությամբ այրվել է Ե. Մ.-ին պատկանող չշահագործվող «ԵՐԱԶ» մակնիշի ավտոմեքենան: